կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-12-04 22:20
Առանց Կատեգորիա

Ես կգնամ

Ես կգնամ

Դեկտեմբերի 6-ին` ժամը 15:00-ին, Համազգային հայ կրթական և մշակութային միության գրասենյակի հյուրասրահում տեղի կունենա ՀՅԴ պատգամավորության թեկնածու, «Դրօշակ» պաշտոնաթերթի խմբագիր  Արտաշես Շահբազյանի «Ես կգնամ» պատմվածքների և պիեսների ժողովածուի շնորհանդեսը:  Ներկայացնում ենք մեկ պատմվածք վերոնշյալ գրքից:

***

Ես կգնամ: Ես կփախչեմ: Ես կհեռանամ այս աﬔնից:

Կբաժանվեմ, կզատեմ իմ եսը ու կտանեմ հեռու, այնքան հեռու, որ ոչինչ չﬓա ինձ հետ` աﬔն ինչ կորչի տարածության մշուշում: Անգամ հիշողությունը ջնջվի, և այլության ﬔջ դառնամ այլ: Պիտի գնամ, որովհե տև այլևս չեմ կարող կրել այս բեռը, լինել նրա գերին ու ճորտը, կրել նրա տերը լինելու պարտավորությունը: Ես նրան չեմ ընտրել, ինքն է ընտրել ինձ, դարձրել է իր կամակատարն ու մունետիկը, իր աղանդավորը: Ես չեմ ուզում այստեղ ապրել, այսպես ապրել:

Ուզում եմ վայր նետել ուսերիս, հոգուս  ծանր բեռը, բեռ չկրել,

ապրել թեթև, ապրել այլոց պես… Ապրել` ﬕայն ոչ այսպես:

Գնալ, բաժանվել, զատվել` հեռանալ հեռու-հեռավոր հորիզոնից այն կողմ, հեռանալ այնտեղ, ուր չկա անցյալ, ուր չկա ապագա, և մարդիկ ապրում են ներկայով: Ուր իրականությունը ժամանակային երեք չափուﬓերի հանգույց չէ, և ներկան կապանքների ﬔջ չէ անցյալի ժառանգության ու ապագայի պարտավորությունների ագույցում: Ուր դու շղթայված չես ժամանակների խաչﬔրուկում և չես պատկանում երեք չափուﬓերին՝ պարտականութ յուն չես կրում ժամանակների առաջ: Քո պարտականութ յունը պարտականութ յուն է քո առաջ և քեզ համար, այն դու ես որոշում՝ քո ցանկացած չափով: Քո ﬔջ ուրիշ կռիﬖեր չկան, քո ﬔջ կռիվ չկա: Դու ձերբազատել ես քեզ այն աﬔնից, ինչը չի տեղավորվում քո եսի սահմաններում, փոխարենն այդ սահմաննե րի ﬔջ կարող ես ընդգրկել այն, ինչ քեզ է ցանկալի: Քո աշխարհը դու կզարդարես քո գույներով ու առարկաներով, կբնակեցնես քո բնակիչներով, ովքեր պահանջատեր չեն լինի քո նկատմամբ, և ինքդ կորոշես այդ աշխարհի նկատմամբ պարտականությունդ: Դու այդ աշխարհ կմտնես բոլորովին ﬔրկ, մոռացության մատնած անգամ անունդ, որպեսզի ոչ ﬕայն ուրիշները, այլև դու ինքդ չճանաչես քեզ այնպիսին, ինչպիսին եղել ես: Դու ինքդ կվերստեղծես քեզ: Կվերստեղծես անկշռությունից ու անգոյությունից, բոլորովին տարբեր, բոլորովին նոր: Կստեղծես որպես տիեզերական մարﬕն՝ տիեզերական պատկանելութ յամբ, առանց բնակության հասցեի:

Ես կգնամ: Ես կհեռանամ իմ երազներից, որոնք գիշերն անգամ շարունակելի են դարձնում այսպես ապրելու տառապանքը, որոնք այցելում են փոխա բերություննե րի խորհրդանշական պատկերնե րով, իրականում, սակայն, նույն բաների մասին են. շարունակում են հյուսել իրադարձությունների ու հույզերի այն շղթան, որոնցով անկողին ես մտնում:

Իրողութ յունները սեփականել են ինձ և խանդոտ կնոջ պես ակնթարթ անգամ ազատություն չեն տալիս՝ կարծես կանխազգալով փախուստի ցանկութ յունս: Իրողութ յունները նման են այն երփներանգ ծաղկին, որն իր հմայիչ գունագեղութ յանը սիրա հարված թիթեռնիկին խելահեղ ձգում է բույրերի ոլորապտույտի ﬔջ, որպեսզի կլանի փափուկ գրկում, փաթաթի ծաղկաթերթերով և սեղﬔլով էությունդ, սնվի նրանով, շնչահեղձ մարﬕնը վե րածի դատարկ անոթի: Հետո սնաﬔջ մարﬓի ﬔջ ներարկի քաղցր թույն, զոհին վերածնի որպես իր մասը:

Փախուստ տեղից, փախուստ տեսակից, փախուստ հիշողութ յունից, փախուստ պարտականութ յունից, փախուստ պատկերնե րից և բանականությանդ ներարկված ճշմարտութ յուններից: Փախուստ սերերից ու դավաճանություննե րից, փախուստ հաղթա նակներից ու պարտություններից, փախուստ արդարութ յունից ու անարդարութ յունից, փախուստ ձեռք բերածից ու կորցրածից, փախուստ հույսից ու հուսախաբությունից, փախուստ երազանքից ու պատրանքաթափությունից…

Ես կգնամ, ես կփախչեմ, ես կզատվեմ… ու կհեռանամ:

Միայն վախենում եմ, թե ուր էլ լինեմ, այս աﬔնը գա, լցվի իմ ﬔջ, ու կրկին աﬔն ինչ դառնա նույնը: