Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՕԵԿ-ի քարոզարշավի մեկնարկը տրվեց նրանց գրասենյակի մոտից: Կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց կարգախոսը լինելու է` քաղաքական շիտակ պայմաններում արժանանալ ժողովրդի վստահության քվեին:
Հարցին, թե մի շարք ուժեր արդեն իսկ սև-սպիտակի են բաժանել իրենց, այս առումով ՕԵԿ-ի տեղը ո՞րն է, Բաղդասարյանը պատասխանեց, որ իրենք ոչ սև են, ոչ` սպիտակ, իրենք ՕԵԿ են: «Աշխարհում կան լիքը գույներ, սիրեք աշխարհը, սիրեք գույները, սիրեք երկիրը: Տեղի է եղել հեղափոխություն, ազգը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած: Ութ ամիս է անցել, ճիշտ է, 8 ամսում հնարավոր չէր 30 տարվա խնդիրները լուծել, բայց կար հնարավորություն ցույց տալու, թե Հայաստանն ինչպես պետք է զարգանար, սակայն մենք չենք տեսնում այդ զարգացման հստակ տեսլականն ու ճանապարհը: Դրա համար էլ մենք մասնակցում ենք ընտրություններին մեր մրցունակ ծրագրով»,- ասաց նա:
Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ քարոզարշավն իրականացնելու են հանդիպումների, քննարկումների միջոցով: «Գնացեք, մոմ մառեք, խաղաղություն ձեր ընտանիքներին»,- հավելեց նա: