կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-12 23:14
Հասարակություն

Քաղաքական հետապնդումներով ճնշում գործադրել հնարավոր չի լինելու. Վահե Եփրիկյան

Քաղաքական հետապնդումներով ճնշում գործադրել հնարավոր չի լինելու. հայտարարեց փաստաբան Վահե Եփրիկյանը, ով ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի՝ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող տան մոտ էր այն պահին, երբ Ոստիկանության Հատուկ նշանակության վարչությունը խուզարկում էր Սուրեն Մանուկյանի բնակարանը։

Հիշեցնենք՝ այսօր Սուրեն Մանուկյանի՝ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող տանը Ոստիկանության հատուկ նշանակության վարչությունը շուրջ երկու ժամ խուզարկություն իրականացրեց և, ոչինչ չգտնելով, հեռացավ։

Խուզարկության ընթացքում Սուրեն Մանուկյանի տան բակում հավաքվել էին «Դիմադրություն» շարժման մասնակիցները, Սուրեն Մանուկյանի կուսակցական ընկերները։
 
Խուզարկության ավարտին փաստաբան Վահե Եփրիկյանի ամփոփիչ խոսքի տեսագրությունը՝ ստորև.