Հայ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր: Ստորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից 
Yerkir.am-ին հայտնեցին, որ Յուրի Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը կլինի Գյումրիում` Սուրբ Հակոբ եկեղեցում, ժամը 18:00-ին:
 
 
Քաղաքացիական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը` ժամը 10:00-15:00-ը, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
 
Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: