|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տեղեկացրել էինք, որ մարտի 3-ին անժամանակ կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության Վաստակավոր բժիշկ, ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Վարդգեսի Ասոյանը:
Բժշկի ինքնազգացողությունն աշխատավայրում վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Ասոյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, ժամը 18.00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։