Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
106 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Սիրվարդ Քուրդյանը, նա Տորոնտոյի բնակչուհի էր:
Ըստ Horizon Weekly-ի` Քուրդյանը եղել է ընդամենը երկու տարեկան, երբ նրա հայրենի քաղաքի բոլոր տղամարդկանց թուրքերն առևանգել են, ապա` սպանել:
Սիրվարդ Քուրդյանը ծնվել է հայկական տեղահանությունից երեք տարի առաջ: Նա ստիպված է եղել իր մոր, եղբայրների և քույրերի հետ Էրզրումից հասնել Թուրքիայի արևելք, այնուհետև` Մոսուլ քաղաքը: Ճանապարհորդությունը տևել է 6 ամիս: Մոսուլ հասնելուց որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվում են Սիրիայի Հալեպ քաղաքը: Այդ ժամանակ այնտեղ եղել է ավելի քան 100 հազար հայ, այդ թվում՝ նաև բազմաթիվ որբեր: Հալեպում Սիրվարդը սկսում է հաճախել դպրոց և շուտով դասարանի առաջատարներից է դառնում: 15 տարեկանում ամուսնանում է Խաչիկ Քուրդյանի հետ: 1974 թվականին Խաչիկ Քուրդյանը մահանում է: 1991 թվականին Սիրվարդն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Կանադա: