|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած, մազապուրծ եղած և Հայաստանում ապրող փոքրաթիվ մարդկանցից ևս մեկը։ 109 տարեկանում կյանքից հեռացել է Գույնա Մարկոսյանը։ Նա ծնունդով Կարսից էր, ընտանիքի հետ Արևելյան Հայաստան էր տեղափոխվել 1915 թվականին. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ գրում է Shantnews.am-ը:
Կենդանության օրոք ծեր կինը պատմել էր, որ 1915-ին ընտանիքը որոշել է տեղափոխվել Թուրքիայում կոտորածից խուսափելու համար։ Մակույկով անցել են Ախուրյան գետն ու գաղթել Արևելյան Հայաստան։ Իրենց խմբի անդամների մի մասը խեղդվել է հենց Ախուրյանի ջրերում։
Հետո Գույնան (նախկինում՝ Նազարեթյան, ապա ամուսնու ազգանունով՝ Մարկոսյան) այլ երեխաների հետ հայտնվել է Գյումրիի որբանոցում։ Դրանից հետո էլ ամուսնացել է ու ապրել Արագածոտնի Թաթուլ գյուղում։