|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց կառավարության մի որոշման նախագծում փոփոխություն կատարելու մասին, համաձայն որի` Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տրվող ամսական դրամական օգնության չափը 25 հազար դրամի փոխարեն կսահմանվի 100 հազար դրամ:
Այս դեպքում անհրաժեշտ կլինի պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ ամսական շուրջ 2.5 միլիոն դրամ կամ տարեկան մոտ 30 միլիոն դրամ: 2015 թվականի համար տարեկան լրացուցիչ գումարը ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար կկազմի 22.3 միլիոն դրամ, որը հնարավոր կլինի ֆինանսավորել 2015 թվականի պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված չափաքանակների շրջանակներում` ներքին խնայողությունների հաշվին:
2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած 33 անձ կա: