|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Արգենտինայում 106 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրածներից` Լուսինե Բերեջիկլյան դե Խաչերյանը. հաղորդում է rusarminfo.ru կայքը` հայ-արգենտինական «Prensa Armenia» պարբերականին հղունով:
Բերեջիկլյանը գրեթե ամբողջ կյանքն ապրել է Բուենոս Այրեսում և տեղի հայ համայնքի ամենաակտիվ գործիչներից էր:
Ըստ փաստաթղթերի` նա ծնվել էր 1909 թ. Այնթափ քաղաքում: Ցեղասպանության տարիներին Բերեջիկլյանների ընտանիքը փախել էր Սիրիա: Բռնագաղթի ընթացքում Լուսինեն կորցրել էր մորը, իսկ մի քանի տարի անց` նաև հորը:
«Ավելի լավ է չհիշել Ցեղասպանությունը: Անհնար է քնել այդ հիշողությունների պատճառով»,- ասել էր նա արգենտինական «Clarín» պարբերականին 2015 թ. տված հարցազրույցում:
Լուսինեն եղբայրների և քրոջ հետ Սիրիայից Արգենտինա էր տեղափոխվել 16 տարեկան հասակում: