Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը, ժամը 16-ն անց 50-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցի մայթեզրին «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարների, օպերատորի և մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել: Նույն օրը, ժամը 17-ին, բաժին են հրավիրվել «Ադեկվադ» հաղորդաշարի վարողներն ու օպերատորը, որոնք տվել են հաղորդում այն մասին, որ Մարալիկ քաղաքի Հաղթանակի զբոսայգում, «Ադեկվադ» ֆեյսբուքյան վերլուծական հաղորդաշարի նկարահանումներ իրականացնելիս իրենց են մոտեցել մի խումբ անձինք, ովքեր պահանջել են, որ Մարալիկ քաղաքից շուտ հեռանան, և, որ 800 հոգի հավաքված իրենց սպասում են կենտրոնական հրապարակում, որպեսզի հաշվեհարդար տեսնեն նրանց նկատմամբ:
Վերջիններս նրանց ուղեկցելով հրապարակ՝ Հրանտ Շահինյան փողոցի թիվ 3 տան դիմացի ճանապարհի մայթեզրին քաշքշել և հայհոյել են՝ սպառնալով նրանց կյանքին և առողջությանը, իսկ տղամարդկանցից մեկը Մարալիկ քաղաքի Հաղթանակի զբոսայգում քաշքշել է օպերատորին, այնուհետև, մոտ 10 րոպե անց, կենտրոնական հրապարակ տանող ճանապարհի մայթեզրին փորձել է խլել վերջինիս տեսախցիկը, ինչի ընթացքում կոտրել է տեսախցիկի տակդիրը՝ պատճառելով նյութական վնաս:
Բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության բաժին են ներկայացել դեպքի մասնակից 5 քաղաքացիներ, որոնցից վերցվել են բացատրություններ: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: