|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման մասին տեղեկությանը․ հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ ընտրությունները կօգնեն լիցքաթափել իրավիճակը երկրում, և արդյոք ՄԱԿ-ը պատրաստվում է դիտորդական առաքելություն ուղարկել ընտրությունների ժամանակ՝ Դյուջարիկն ասել է.
«Ես տեղյակ չեմ՝ արդյոք մենք ստացել ենք նման խնդրանք, թ՝ ոչ: Մենք դիտորդներ չենք ուղարկում, սակայն, իհարկե, աջակցում ենք անդամ պետություններին, եթե նման խնդրանքով մեզ դիմեն իշխանությունները: Ես չունեմ որևէ մեկնաբանություն ընտրությունների անցկացման քաղաքական որոշման վերաբերյալ: Մենք միշտ կողմնակից ենք ընտրություններին, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել իրենց ապագայի մասին»:
Նա նաև հավելեց, որ եթե նման խնդրանք ստացվի ՄԱԿ-ի անդամ որևէ երկրից, ապա այն անպայման կդիտարկվի: