|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Այսօր սրճարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի միջև հանդիպումից հետո Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համատեքստում երկու տարբերակ է տեսնում: Տարբերակներից մեկի մասին Փաշինյանը ավելի վաղ հայտնել էր, իսկ մյուսի մասին դեռ չէր ասել: Ուրեմն առաջին տարբերակի համաձայն սահմանդրական փոփոխություններ են կատարվում, իսկ մյուս տարբերակով ստորագրվում է համաձայնագիր, որ այսինչ օրը վարչապետը հրաժարական է տալիս, բայց քաղաքական ուժերը չեն առաջադրում թեկնածուներ, և տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: Փաշինյանի խոսքով` երկու տարբերակներն էլ ունեն իրենց առավելություններն ու ռիսկերը: