|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ, որով առաջարկվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել հափշտակությունների դեպքում, քրեականացնել բնակարանից գողությունները և գրպանահատությունը։
Փոփոխության է ենթարկվել «զգալի չափ» հասկացությունը հափշտակության պարագայում. երբ դրա չափը չի գերազանցում հինգ հազար դրամը, դա չի դիտվում որպես զգալի չափ, և դրա համար պատասխանատվության տեսակն ու չափը տարբերակված չեն։
«Մենք առաջարկում ենք, որպեսզի դա պայմանավորված չլինի զգալի չափով՝ հինգ հազար դրամով, և պատասխանատվություն վրա հասնի, քանի որ դրա վտանգավորության աստիճանը շատ բարձր է: Բնակարանից գողություն անողը նախապես չի պլանավորել, որ գողանալու է մինչև հինգ հազար դրամ գումար»,- ասաց Զեյնալյանը։
Նախագծով առաջարկվում է քրեականացնել գրպանահատությունը: Նախարարի խոսքով` գրպանահատության դեպքերի զգալի մասն իրականացվում է հասարակական տրանսպորտում, ավելին` կան դեպքեր, երբ նույն գրպանահատը 121 անգամ գողություն է արել:
Որոշումն ընդունվեց: