|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Լիբանանյան «Ալ Աքբար» թերթը պնդում է, որ հունիսի վերջին Դամասկոսում գաղտնի բանակցություններ են տեղի ունեցել Սիրիայի և ՄՄՆ-ի պատվիրակությունների միջև, որի ժամանակ քննարկել են Սիրիայի ապագան պատերազմից հետո. հայտնում է newsru.co.il-ը:
Թերթի տվյալներով` ամերիկացիները առաջարկել են դուրս բերել իրենց զորքերը Սիրիայից, եթե իրանցիները լքեն Սիրիայի հարավը, Սիրիան թույլատրի ամերիկյան ընկերություններին մուտք ունենալ նավթային հանքեր և տեղեկատվություն տրամադրի ահաբեկիչների մասին:
Սիրիական կողմը, սակայն մերժել է այդ առաջարկները` նշելով, որ ամերիկացիները Սիրիայում անօրինական հիմքով են գտնվում: