կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-22 23:21
Քաղաքական

Հայաստանից ավելի շատ գնացել են, թե եկել. Փաշինյանը կրկին անդրադաձավ խնդրին

Հայաստանից ավելի շատ գնացել են, թե եկել. Փաշինյանը կրկին անդրադաձավ խնդրին

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղերձում անդրադարձավ Հայաստանի մեկնածների ու ժամանածների թեմային: Նշենք, որ օրեր առաջ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում Փաշինյանը հայտարարել էր. «…Իմ վարչապետ ընտրվելուց հետո, սիրելի ժողովուրդ, ամենակարևոր արդյունքը՝ Հայաստանի Հանրապետություն ավելի շատ գալիս են, քան Հայաստանի Հանրապետությունից հեռանում են, ինչը, կարելի է ասել, համարել արտագաղթի կանխման առաջին և շատ կարևոր փուլ։ Այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ժամանել է 29986-ով ավելի շատ մարդ քան մեկնել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավել էր 6000-ով, շուրջ 6000-ով։ Այս տարի եկածների թիվը ավել է 29986-ով։ Վերջին 3 ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 34000-ով ավելի օտարերկրացի»։

Վերլուծաբան Արմեն Մինասյանը ներկայացրել էր  վերլուծություն այն մասին, որ ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2018 թվականի առաջին կիսամյակում իրականում Հայաստանից մեկնել է 50 796-ով (հիսուն հազար յոթ հարյուր իննսունվեց) ավել ՀՀ քաղաքացի, քան վերադարձել է:

Վերլուծաբանը նշում է, որ Փաշինյանը մի կողմից յուրացնում է տուրիզմի ու ավիափոխադրումների ոլորտում Կարեն Կարապետյանի կառավարության գրանցած հաջողությունները, իսկ մյուս կողմից՝ երկիր ժամանած զբոսաշրջիկների քանակը մանիպուլացնելով փորձում է թաքցնել արտագաղթի փաստը:

Այսօր Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ այս թեմային:

«Մեկ-երկու մեկնաբանություն տեսա, որտեղ հեղինակները փորձում էին որևէ կերպ վիճարկել իմ հրապարակած մեկնածների ու ժամանածների թիվը: Ես ուզում եմ ասել, որ անհնար է այդ թիվը վիճարկել: Մայիսի 10-ից օգոստոսի 14-ը նախորդ տարվա համեմատությամբ մեկնածների ու ժամանածների տարբերության թվով պլյուս  6000 է»,- ասաց Փաշինյանը` նաև դրանով բացատրելով անշարժ գույքի գների բարձրացումը: