|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր կառավարության նիստից հետո ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՔԾ-ն սկսի քննել Հոկտեմբերի 27-ի գործը, ասաց. «Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ՀՔԾ վարույթում քրեական գործ չի քննվում»:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է 1999թ հոկտեմբերի 27-ին կատարվածին, երբ մի խումբ անձինք զինված հարձակում գործեցին ԱԺ-ի վրա, որի ժամանակ էլ սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և ևս 6 պետական գործիչներ, ԱԺ պատգամավորներ: