|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում:
Հ.Մ.Ը.Մ.-ի կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը հաճելի անակնկալ մատուցեց ներկաներին: Նա բեմ հրավիրեց և միության «Արտակարգ» պատվո նշանով պարգևատրեց Հ.Մ.Ը.Մ-ի հիմնադիր սերնդի նահատակ անդամների հարազատներին` Վահան Չերազի դստերը` Բյուրակն Չերազ-Իշխանյանին, և միության հիմնադիր-գաղափարախոսներից Շավարշ Քրիսյանի եղբոր թոռանը` դոկտոր Շավարշ Քրիսյանին:
Գեղարվեստական բաժնում ելույթով հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: