| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծանր. թեև առկա է բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ այս կայունությունը կպահպանվի: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:
«Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իարվիճակը ՀՀ-ում, ցավոք, շարունակում է մնալ ծանր: Թեև կարող ենք ասել, որ մենք ունենք բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ մենք ոչ մի երաշխիք չունենք, որ այս կայունությունը կպահպանվի: Եվ մեր միակ գործիքը հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանելու մեջ է՝ հնարավորինս համատարած և ՀՀ բոլոր բնակիչների կողմից: Եվ մենք շարունակում ենք լայնորեն քարոզչություն իրականացնել, իրազեկման աշխատանքներ տանել, որպեսզի մեր հայրենակիցները պահպանեն երեք պարզ հակամարաճարակային կանոնները»,-ասաց Փաշինյանը:
Նա արձանագրեց, որ այն խնդիրը, որ դրել էին, լուծվում է, և դիմակների գները շուկայում ընկնում են: Եվ դրանք ամեն շաբաթվա հետ դառնում են ավելի մատչելի: Հաջորդ ուղղությունը, որով կառավարությունը առաջ է շարժվում՝ առողջապահական կարողությունների զարգացումն է, որպեսզի հնարավորինս բարձրորակ ծառայություններ մատուցվեն կորոնավիրուսով վարակվածներին: Վարչապետը նաև հիշեցրեց, որ Հայաստանը բավականին մեծ թվով թթվածնային սարքեր է ձեռք բերել՝ պետական բյուջեի միջոցների հաշվին: