կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-15 22:52
Քաղաքական

Ներեկեղեցական հարցերին կառավարությունը չպետք է միջամտի. վարչապետ

Ներեկեղեցական հարցերին կառավարությունը չպետք է միջամտի. վարչապետ

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով վարչապետ Փաշինյանը պատասխանել է օգտատերերի հարցերին: Հարցերից մեկը վերաբերում էր Հայոց Կաթողիկոսի շուրջ ստեղծված վիճակին, և հարցին, թե ինչպես է վերաբերում վարչապետը կաթողիկոսի դեմ ուղղված արշավին:Հիշեցնենք, որ երեկ Վայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները փակել էին կաթողիկոսի մեքենայի ճանապարհը` պահանջելով, որ նա դուրս գա մեքենայից: Միայն ոստիկանության միջամտության արդյունքում հնարավոր եղավ միջադեպը կանխել:

Ըստ վարչապետի, ստեղծված իրավիճակը որոշակի տհաճ մթնոլորտ է ստեղծում, լինում են դրսևորումներ, որոնք իր համար այդքան էլ հասկանալի չեն:

«Ոստիկանությանը հանձնարարել եմ շատ ուշադիր ուսումնասիրել վերջին միջադեպը Վայոց ձորի մարզում, եթե բողոքողները իրենց գործողություններում որևէ սահման  են անցել, ապա դա պետք է հստակ արձագանք ստանա: Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին կառավարության միջամտությանը: Իմ համոզմունքն է, որ ներեկեղեցական հարցերին կառավարությունը չպետք է միջամտի: Ես տպավորություն ունեմ, որ նախաձեռնության անդամները Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ, ահա ինչու համարում եմ սա  ներեկեղեցական հարց: Մյուս կողմից կաթողիկոսի պաշտպանությամբ  հանդես եկող հոգևորականների որոշ հայտարարություններ լսելիս ապշում եմ, որ այդ հայտարարությունները արվում են` կրակի վրա յուղ լցնելու համար:

Տեղի ուենցողի բովանդակությունը ինձ թույլ է տալիս եզրակացնել, որ ներկեղեցական խնդրի հետ գործ ունենք, այն չի դարձել հանրային, որ կառավարությունը որևէ դիրքորոշում հայտնելու անհրաժեշտություն ունենա:Բայց ինչ խոսք, օրենքի և օրինականության պաշտպանության հարցում ոստիկանությունը պետք է իր անելիքը անի, որպեսզի չունենանք իրավիճակներ, որ սիրո և հանդուրժողականության մթնոլորտը խաթարվի եկեղեցու հետ կապ ունեցող մարդկանց միջացով: Կոչ եմ անում նաև եկեղեցու հոգևոր դասին հավաքվել ու քննարկել իրենց խնդիրները և մեզ փաստի առաջ չկանգնեցնել : Եկեղեցու ներքին տարբեր խմբերի միջև հարաբերությունների հարցը հանրային լայն հարց չէ, որտեղ կառավարությունը ասելիք պետք է ունենա, բայց կառավարությունը կհետևի օրինականությանը»,- ասաց վարչապետը: