|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանին:
«Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացների ընթացքում մեծ աջակցություն ցուցաբերեցին Լոս Անջելեսի ու Գլենդելի մեր հայրենակիցները: Հույս ունենք, որ հետհեղափոխական շրջանում այդ աջակցությունն իր բովանդակությամբ կլինի ներառական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնել, որ Երևանի ու Գլենդելի միջև կապերն առաջիկայում էլ ավելի կամրապնդվեն:
Իր հերթին, Զարեհ Սինանյանը նշել է, որ Գլենդելի հայ համայնքի մոտ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ոգևորությունը շատ մեծ է՝ կապված նոր իրավիճակի, լեգիտիմ կառավարության առկայության և այլ հանգամանքների հետ: «Մեր հայազգի բնակիչներն անհամբեր սպասում են առարկայական զարգացումների: Համոզված եմ, որ կան համագործակցության շատ ուղղություններ, պետք է գտնենք ամենաարդյունավետ տարբերակներն ու կարողանանք լավագույն արդյունքներ ապահովել»,- ասել է Գլենդելի հայազգի քաղաքապետը:
Զրուցակիցները կարևորել են այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն հայրենադարձության ապահովմանն ու սփյուռքում հայապահպանությանը: