կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-27 19:39
Տնտեսական

Գյուղնախարարն ընդունել է բազմաբնույթ խնդիրներով դիմած 10 քաղաքացու

Գյուղնախարարն ընդունել է բազմաբնույթ խնդիրներով դիմած 10 քաղաքացու

Հունիսի 27-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախարարությունում ընդունեց բազմաբնույթ խնդիրներով դիմած 10 քաղաքացու։

 Գյուղատնտեսության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը մասնավորապես վերաբերում  էին ներմուծված տոհմային երինջների դիմաց վճարումների ժամանակացույցում փոփոխությունների կատարմանը, գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների վերանայմանը, բույսերի պաշտպանության միջոցների ներկրման գործընթացի բարելավմանը եւ մի շարք այլ ոլորտներին։

 Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին, ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` Արթուր Խաչատրյանը հանձնարարել է ուսումնասիրել եւ գյուղատնտեսության նախարարության իրավասության շրջանակներում հնարավոր լուծում տալ դիմում-խնդրանքներին։