|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ըստ մեր տեղեկությունների` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որը պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես առաջ անդամագրվել էր ՕԵԿ-ին, համառորեն հրաժարվում է կուսակցական կրծքանշան փակցնելուց:
Ավելին, ըստ շրջանառվող լուրերի` ՕԵԿ-ում այս թեմայով նույնիսկ խոսակցություններ են եղել, սակայն Սերգո Կարապետյանը հասկացրել է, որ ենթարկվում է Սերժ Սարգսյանին, նախարար է դարձել նրա հրամանագրով, ասել է թե` այդ կուսակցություն անդամագրվել է եւս Ս. Սարգսյանի ասելուց հետո:
Ավելին, նա նշել է, թե ինքն իրականացնում է Սերժ Սարգսյանի եւ կառավարության ծրագրերը` իր ոլորտի ուղղությամբ, ուստի պարտադիր չէ ՕԵԿ կրծքանշան ամրացնելը: