Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019թ-ի նոյեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 97 հոդված, որոնցից 3-ը եղել է բացասական, 12-ը՝ դրական, 82-ը՝ չեզոք։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին այս տասնօրյակում դիտարկվել են ավելի շատ դրական հոդվածներ, սակայն բացասական հոդվածներն ավելի բազմաբնույթ են։
Որպես դրական հրապարակում` առանձնացվել է այն, որ Անդրանիկ Քոչարյանն իր որդուն Արցախ ծառայելու ուղարկելով փորձել է հավասարվել Նիկոլ Փաշինյանին և Դավիթ Տոնոյանին, որոնց որդիները նույնպես Արցախում են ծառայում։
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ՊՆ-ի հետ կապված մի շարք հարցեր է բարձրացրել։ Ալեքսանդր Սիրունյանը փորձում է ճշտել արդյոք ՊՆ-ում գործու՞մ են ազգակցական կապեր, թե՞ ոչ։
Ալեքսանդր Սիրունյանը խնդրել է հերքել կամ հաստատել. «Արդյոք Դավիթ Տոնոյանը և ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Գ. Մայիլյանը ազգականնե՞ր են՝ փեսա աներորդի, հատկապես երբ բնակվում են նույն հասցեում։ Արդյոք Դավիթ Տոնոյանը եւ հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը ազգականնե՞ր են՝ մորաքրոջ որդիներ»։
Ըստ Սիրունյանի, հարցումն ուղարկվել է, բայց դեռևս որևէ պատասխան չի ստացվել։
Ամիսներ առաջ ստեղծվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը ղեկավարում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Օրերս Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ Դավիթ Տոնոյանին դեռևս այդ հանձնաժողովից չեն հրավիրել։ Բալայանը հրաժարվել է մեկնաբանել հարցը, նշելով, որ դա օրենսդիր մարմնի իրավասությունների շրջանակում է։