Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը և հույս հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել։
Այնուհետև նախարար Արթուր Խաչատրյանն անդրադարձել է սեպտեմբերի 18-19-ին Վրաստան կատարած այցին, որի ընթացքում հանդիպում է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն վստահություն է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Վրաստան ևս մեկ հիմնաքար կհանդիսանա հայ-վրացական գործակցության հետագա խթանման համար:
Դեսպանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը տարեցտարի ավելանում է և իր կողմից վստահեցրել, որ իր առաքելության ընթացքում հնարավորինս կաջակցի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այդ թվում նաև գյուղատնտեսության ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրներում խաղողագործության և գինեգործության ոլորտների հետագա զարգացմանը, գյուղմթերքի ներմուծման և արտահանման արդյունավետ կազմակերպմանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին