Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու այսօրվա նիստումակ «Երկիր ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց «Երևան» հիմնադրամի` 2017-ի հաշվետվության մեջ առկա ուշարժան որոշ փաստեր: Նա նշեց, որ, ըստ հաշվետվության, «Երևան» հիմնադրամը 2017-ին հսկայական գումարներ է վատնել:
Երևան քաղաքի կանաչապատման, բարեկարգման համար 2017-ին ծախսվել է 56 մլն դրամ, տոնական, մշակութային, սոցիալական, կրթական միջոցառումների կազմակերպման համար՝ 353 623 000 դրամ, միջազգային կապերի ինտենստիվ զարգացում՝ 34 370 000 դրամ, փոխհատուցումներ, օգնություններ՝ սոցիալապես անապահով խավերին՝ 150 660 000 դրամ, օժանդակություն՝ հովանավորության կարիք ունեցող կրթական, մշակութային, մարզական և գիտական կազմակերպություններին՝ 673 565 000 դրամ:
Ըստ Փոստանջյանի՝ «Երևան» հիմնադրամին Երևանի բյուջեից 2017-ին տրամադրվել է 550 744 000 դրամ, պետբյուջեից՝ 20 մլն դրամ, իսկ անհատներից և կազմակերպություններից՝ 1 370 811 000 դրամ:
«Սա այն լվացքատունն է, որը 10 տարուց ավելի գործել է քաղաքապետարանին կից: Գումարները ոչ թե հատկացվել են մեր քաղաքացիներին, այլ նվեր քարտերի միջոցով գնացել են այս կամ այն պաշտոնյայի գրպանը: Այս 40 մլն դոլարը դարձրել են դղյակներ ու դուրս են բերել ՀՀ-ից: Պահանջում ենք Երևանի ավագանուց` տալ գնահատական այս ամենին»,- ասաց Փոստանջյանը: