Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Yerkir.am-ը ահազանգ ստացավ, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցներն առգրավել են Երևանի Հանրապետության փողոցի երկու կողմում շարված` տարբեր հիմնարկ-հաստատությունների պատկանող` կայանատեղին ցուցանող առարկաները:
Yerkir.am-ի հետ զրույցում Հանրապետության փողոցում գտնվող «Եվրոպա» հյուրանոցի հիմնադիր, ֆրանսահայ Վարուժան Սարգսյանը նշեց, որ տվյալ նշաններն առգրավելիս իրենց չեն իրազեկել: «Դա հյուրանոցին պատկանող գույք է, և եթե չի թույլատրվում այն տեղադրել հյուրանոցի բակում, թող իրազեկեին, մենք էլ կհեռացնեինք»,- ասաց նա:
«Եվրոպա» հյուրանոցի կառավարիչ Կարինե Խաչատրյանն էլ նշեց, որ եթե ինքը չտեսներ, որ ՃՈ աշխատակիցներն են տարել, կմտածեին, թե իրենց գույքը գողացել են: «Երբ փորձեցի ՃՈ աշխատակիցներից պարզաբանում ստանալ, թե ինչո՞ւ են իրենց գույքը տանում, նրանք չարձագանքեցին և մեքենայով շտապ հեռացան»,- ասաց նա:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ տարբեր առարկաներով ճանապարհի երթևեկելի մասը փակելն արգելված արարք է` օրենքի խախտում:
Մեզ հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց, որ նման միջոցառումները պարբերական բնույթ են կրում, և որ տվյալ առարկաներն առգրավվել են ՃՈ հերթական ստուգայցի ժամանակ: Նա հայտնեց, որ ճանապարհային ոստիկանությունը բազմաթիվ դիմում-բողոքներ է ստացել քաղաքացիներից, որ կայանատեղիի նշանները սահմանափակում են երթևեկությունը: