Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Կոտայքի մարզի Աբովյան համայնքում այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում, առաջադրվել էր համայնքապետի 2 թեկնածու՝ Էդուարդ Բաբայանը (ԲՀԿ) և Պավել Ցուգունյանը (ՔՊ):
Քվեարկության արդյունքում Աբովյանի քաղաքապետ ընտրվեց Բաբայանը:
Ավելի վաղ ՀՅԴ Աբովյանի կոմիտեն հայտնել է Աբովյան խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու՝ իր մտադրության մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբովյան համայնքում թեեւ հաղթանակ է տարել ԲՀԿ-ն՝ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, սակայն նա չի ստացել 50 տոկոսից ավելի, ինչը թույլ կտար ԲՀԿ-ին միանձնյա իշխանություն ձեւավորել:
ԿԸՀ-ի տվյալների համաձայն, բոլոր քվեասթերթիկների հաշվարկից հետո ԲՀԿ-ն ստացել է 46,1 տոկոս ձայն: Երկրորդ տեղում ՔՊ-ն է, որն ստացել է 37 տոկոս: Երրորդ տեղում «Հանրապետություն» կուսակցությունն է՝ 12 տոկոսով: Եվ, վերջապես, 4-րդ հորիզոնականում ՀՅԴ-ն է, որն ստացել է 5,1 տոկոս:
Այստեղ ինտրիգը մինչեւ վերջին պահը պահպանվում էր. եթե ՀՅԴ-ն միավորվեր ԲՀԿ-ի հետ, ապա Բաբայանի հաղթանակն ապահովված կլիներ, քանի որ այդ երկու ուժերը միասին ստանում են 51,2 տոկոս:
Նշենք, որ Աբովյանում մրցակցում էր 4 քաղաքական ուժ՝ ՔՊ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Հանրապետություն» կուսակցությունը: