կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-07 22:51
Հասարակություն

Փնտրվում է Էջմիածնում քաղաքացուն դանակահարությամբ սպանած 51-ամյա տղամարդը

Ապրիլի 23-ին՝ ժամը 18-ն անց 55-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ կրծքավանադկի աջ կեսի ծակած-կտրած վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Էջմիածնի բնակիչ Նվեր Հովհաննիսյանը։ Հոսպիտալացվելուց մոտ 2 ժամ անց 46-ամյա տղամարդը մահացել էր։ 

Հարուցվեց քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Իրավապահները պարզեցին, որ Հովհաննիսյանը հիվանդանոց էր տեղափոխվել Էջմիածնի հրապարակից, որտեղ, նախնական տվյալներով՝ վեճ և ծեծկռտուք էր տեղի ունեցել։

Այդ ընթացքում էլ նա դանակահարվել էր։ 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ու ոստիկանության այլ ստորաբաժանումների, նաև քննչական կոմիտեի մի շարք ստորաբաժանումների ծառայողներ համատեղ աշխատանքով պարզել են կատարվածի հանգամանքները՝ բացահայտելով հանցագործությունը։ 
Հունիսի 7-ին Էջմիածնում հաշվառված Գրիգոր Ավետիսյանի նկատմամբ հիշյալ սպանությունը կատարելու մեղադրանքով հայտարարվել է հետախուզում։ Իրավապահները ձեռնարկում են տարաբնույթ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ 

51-ամյա Ավետիսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Վաղարշապատի կա՛մ մոտակա ստորաբաժանում, կա՛մ զանգահարել 1-02։ 

Ոստիկանությունը երաշխավորում է տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը։