|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկրապահ կամավորականների միությունը, որը 1993թ. ստեղծվել է Վազգեն Սարգսյանի կողմից, հիմա հայտնվել է իր համար շատ անսովոր վիճակում: ԵԿՄ-ն, որը միշտ եղել է իշխանությունների հետ ու իշխանության հենարանը, որեւէ կապ չունի Հայաստանի նոր իշխանության հետ:
Չնայած ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի այն հայտարարություններին, որ ինքը հանրապետական չէ, Գրիգորյանը դիտարկվում է որպես նախորդ իշխանության ներկայացուցիչ: Մինչդեռ ԵԿՄ-իշխանություն կապը պետք է վերականգնվի, որովհետեւ դա անհրաժեշտ է երկուստեք:
Դա կարող է լինել, եթե նախկինում ԵԿՄ-ից առանձնացած «Ոգու փորձություն» կազմակերպությունը կրկին վերամիավորվի ԵԿՄ-ի հետ, իսկ «Ոգու փորձություն» ՀԿ վարչության փոխնախագահ Սասուն Միքայելյանը ընտրվի ԵԿՄ նախագահ: Սա տարբերակներից միայն մեկն է, բայց ոչ միակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: