|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր մի խումբ մարդիկ կառավարության դիմաց միրգ ու բանջարեղեն էին բերել, որպեսզի թանկ գներով վաճառեին պաշտոնյաներին:
Մեզ հետ զրույցում միրգ վաճառողներից մեկն ասաց, որ իրենց կազմակերպած այս ցույցը բարեգործական է. ողջ հասույթը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք չեն աշխատում և այդ գումարի կարիքն ունեն:
Հարցին, թե ինչո՞ւ են միրգն ու բանջարեղենը վաճառում սովորականից ավելի թանկ գներով, ակցիայի մասնակիցները պատասխանեցին. «Իրենք մեզ նման չեն, գումար ունեն, ուրեմն թող առնեն»: