Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով կհարցաքննվի այդ ժամանակ Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանը։
«Ինձ թվում է՝ հարցաքննության կարիքը կա, կհարցաքննենք, որովհետև Արսեն Թորոսյանն է զբաղեցրել Առողջապահության նախարարի պաշտոնը։ Պարոն Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ, ինչպես նաև քննությունն էլ մի շարք հարցեր ունի», - լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
«Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանն ու Գևորգ Սիմոնյանը կալանավորվել էին, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ ընտրվել էր այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։ Կալանավորվել էին նաև մի շարք այլ անձիք։
Ապրիլի 27-ին Գևորգ Սիմոնյանն ազատ էր արձակվել։