Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 26-ին, ժամը 13:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, «Վանակատ» հյուրանոցի մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 25-րդ կմ-ին Mercedes C մակնիշի 35 CT 229 պետհամարանիշով (1991 թ. ծնված Հ. Խ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 90 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ. Խ.-ը և ուղևոր՝ 1992 թ. ծնված Մ. Ս.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: