Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Երեք ժամ առաջ սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն Արցախի ԱԱԾ մի խումբ զինծառայողների կողմից, «կենցաղային հողի վրա», երկու քաղաքացիների Ստեփանակերտում ծեծի ենթարկելու մասին։
Ժամը 3։30-ին այցելել եմ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն եւ հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների վիճակի մասին։ Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, եւ վիրահատության անհրաժեշտությունը տվյալ պահին բացակայում է։
Առավոտյան սեփական նախաձեռնությամբ կսկսենք քննարկման ընթացակարգ, եւ հանդես կգանք հայտարարությամբ»:
Հիշեցնենք, որ ԱՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակցի և քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: