Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վարչապետի հանձնարարական է եղել, որ լայնածավալ ստուգումներ սկսվեն հանքարդյունահանման ոլորտում, վեր հանվենբոլոր թերություններն ու բացթողումները, որոնք տեղի են ունեցել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
«Ուսումնասիրություններն ու ստուգումները կսկսվեն մոտակա ժամանակներում: Եթե ունենանք որոշակի տեղեկատվություն այդ դաշտում, որոշում կկայացնենք»,- ասաց նա:
Հարցին՝ նրան չի՞ կաշկանդելու կուսակցական լինելը` ոլորտում կարգուկանոն հաստատելու համար՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանը ևս հանք ունի, Գրիգորյանն արձագանքեց. «Միանշանակ` ոչ: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ով ունի ընդերքօգտագործման թույլտվություն, մենք միասին զրուցել ենք, նա տվել է հետևյալ հանձնարարականը՝ եթե` ստուգումներ, ապա առաջինը` ինձանից»:
Նա հստակեցրեց, որ Ծառուկյանը հանձնարարական է տվել որպես կուսակցության ղեկավար: Ըստ Գրիգորյանի` Ծառուկյանը թաքցնելու բան չունի, իսկ նախարարությունը կաշխատի հրապարակային, ամեն ինչ թափանցիկ կլինի: