Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ես ասել եմ՝ առաջինը եկեք, ինձ ստուգեք. ԲՀԿ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲԿՀ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ստուգումներ են իրականացվել իրեն պատկանող ընկերություններում:
Ծառուկյանի խոսքով՝ իր ընկերությունները բոլորի օրոք էլ կարող են ստուգվել: «Ես ասել եմ՝ պատրաստ եմ, թող գան ու ստուգեն: Արտոնություն ոչ ոք չունի, բոլորը հավասար են օրենքի առաջ: Եթե մենք մաքուր ենք, ինչի՞ց պետք է վախենանք»,- ասաց նա:
Հարցին` եթե պարզվի՝ Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, ինչպիսի՞ն կլինի իր վերաբերմունքը, Ծառուկյանը պատասխանեց. «Եթե Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, ինչպես իմ մասին ասացի՝ Ծառուկյանին թող գան, գնդակահարեն հրապարակում, նույնն էլ` Աբրահամյանի հետ կապված. Աբրահամյանը պատրաստ է, թող գնդակահարեն»:
Դիտարկմանը, թե ՀՀ-ում գնդակահարության հոդված չկա, Ծառուկյանը պատասխանեց, թե «կմտցնեն» այդ հոդվածը: «Հայտարարվել է, որ զենքերը ստուգում են, երբ կստուգեն, պատասխան կլինի, նոր մենք էլ կպատասխանենք»,- ասաց նա: