|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իմ հանդեպ այսօր գործադրվեց բռնություն. սա դեմոկրատիա չէ, սա հաշվեհարդար է. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Նա նկատի ուներ այն, որ ուսանողները որոշ ժամանակ փակել էին նրա գրասենյակի դռան մուտքը՝ թույլ չտալով նրան` ներս մտնել:
Սիմոնյանի խոսքով՝ սա քաղաքական կուսակցության պատկանելու համար հաշվեհարդար է: «Ես կարող եմ ինձ հայտարարել քաղաքական հայացքների համար հալածվող մարդ: Ես բռնության միջոցով ոչ մի զիջման չեմ գնա, ես կարող եմ միայն կամավոր այդ քայլն անել»,- ասաց նա:
Տեղեկացրել էինք, որ այսօր «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր նախաձեռնել. ուսանողները պահանջում են նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: