|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Մայիսի 22-ին՝ ժամը 09:25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի 408 շենքի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է ձախ անոթափոսի ծակած վերք։ Ահազանգին արագ արձագանքած Շենգավիթի քրեական հետախույզները ժամերի ընթացքում պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Հայտնաբերել են բնակարանը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, նաև մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 42-ամյա Մուրադ Մուրադյանին։
Բերման ենթարկվածին ոստիկանները ներկայացրել են տարածքային նախաքննական մարմին։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու նպատակով։
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկի ընթացքում։