|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ոսկեվազ գյուղի տներից մեկում մարտի 21-ի երեկոյան խնջույք է եղել: Կեսգիշերին մոտ, երկու հյուրեր սկսել են վիճել, սպռնալիքներ, հայհոյանքներ են հնչել:
Նրանցից մեկը դանակահարեցլ է մյուսին:
Դեպքից երկու ժամ անց հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել: Տուժողը շատ բան կարող էր պատմել եթե նրա հետ հնարավոր լիներ զրուցել, բայց ան արդեն վիրահատարանում էր: Տուժողը բժիշկներին պատմել էր` Ոսկեվազում անծանոթներից մեկի հետ վիճելիս է վնասվածք ստացել:
Ոստիկանները սկսել են հարցումներ անել Ոսկեվազում. ավելի ուշ տներից մեկի դիմաց արյան հետքեր են հայտնաբերվել և հանցագործությունը ժամեր անց պարզել:
Տուժողին դանակահարել է Արթուր Ավետիսյանը, ով, բացատրական աշխատանքներից հետո, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին:
«Հորքուրիս տղեն ինձ բրդեց, գցեց, ես էլ գրպանիցս դանակը հանեցի ու խփեցի»,- ասել էԱվետիսյանը:
Մանրամասները` տեսանյութում