Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հուլիսի 1-ին, ժամը 8.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1980 թ. ծնված Արթուր Ղ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում անհայտ անձի կողմից դանակով հարվածելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 7.30-ին, Արարատյան փողոցի թիվ 62 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, Արթուր Ղ.-ին վնասվածքը պատճառել է 1985 թ. ծնված Արմեն Ա.-ն. նրան նույն օրը, ժամը 10.40-ին, իր բնակարանից բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Արթուր Ղ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է ԴԲՓ: