Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործը:
Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ բնապահպանության նախարարության Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր:
Մասնավորապես, չարաշահումների դեպքեր են արձանագրվել վերը նշված ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ ՍՊԸ-ի միջև 2016 թ.-ին կնքված 15.700.000 ՀՀ դրամ արժեքով 2 պայմանագրերի կատարման գործընթացում: Պարզվել է, որ Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի և վերոհիշյալ ՍՊԸ-ի պաշտոնատար անձինք ստորագրել և հաստատել են կեղծ տեղեկություններ բովանդակող մի շարք պաշտոնական փաստաթղթեր, թե իբր նշված պայմանագրերով նախատեսված արժեքներով աշխատանքները կատարվել են, մինչդեռ դրանց մի մասն իրականում կատարված չի եղել: Հիշյալ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 4.700.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Կատարվում է նախաքննություն: