|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Մայիսի 4-ին, ժամը 14:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի սկզբնամասում՝ Ակվատեկ մարզաառողջարարական համալիրի մոտակայքում, այրվում է տրոլեյբուս:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:08-ին:
Պարզվել է, որ Հրաչյա Աճառյան 39/8 հասցեում գտնվող Ավանգարդ հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվել է տրոլեյբուսի մեքենավարի խցիկը՝ մոտ 4 քմ, ուղևորի խցիկը՝ մոտ 0,5 քմ, և կոտրվել՝ դիմապակին: