Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետի պաշտոնում քիչ առաջ առաջադրվել է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Նա ելույթում նախ շնորհակալություն հայտնեց քննարկումների համար, այնուհետեւ ներկայացրեց կառավարման նոր համակարգի առավելությունները, տարբերությունը նախորդ՝ կիսանախագահական համակարգից:
«Մենք մասնակիցն ենք նոր սկզբի»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը եւ ընդգծեց, որ կառավարման խորհրդարանական համակարգի նախագահը չի կարող նույնացվել կիսանախագահական համակարգի նախագահի հետ. այս կառավարման համակարգի վարչապետը խորհրդարանական վերահսկողության ներքո է:
Սարգսյանն ընդգծեց, որ փախուստն անձնական պատասխանատվությունից անընդունելի է, այդ պատճառով է, որ ԱԺ ամբիոնում կանգնած է:
Նա անդրադարձավ երկու տարի առաջ արված իր այն հայտարարությանը, որ խորհրդարանական համակարգի անցման դեպքում չի հավակնի վարչապետի պաշտոնին: Սարգսյանը նախ ընդգծեց, որ արդեն իսկ առիթ ունեցել է անդրադառնալու իր այդ հայտարարությանը եւ հիմա չի խոսի այդ պաշտոնում իր հավակնությունների դե ֆակտո բացակայության մասին, միայն մեկ նախադասություն կավելացնի:
«Այսօր այս ամբիոնին կանգնած է ոչ թե անհատ, քաղաքական, հասարակական գործիչ Սերժ Սարգսյանը, ոչ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այստեղ նրանցից ոչ ոք գործ չունի: Այստեղ ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող ՀՀԿ-ի նախագահը»,- հայտարարեց նա եւ հավելեց, որ կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է հակասությունը կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության միջեւ, եւ ինքը կլինի դրա երաշխավորը: