|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող են վերականգնվել` չնայած լուրջ փորձություններին, մշակութային կապերը կարող են մոտեցնել երկու երկրներին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
«Մեր երկրներում կան մարդիկ, որոնց համար թանկ են հարաբերությունները, որոնք հարգում և սիրում են ԱՄՆ-ի և ՌԴ-ի մշակույթները: Իհարկե, դա մոտեցնում է, մեր հարաբերությունների լիարժեք վերականգնման հույս տալիս»,- ասել է նա:
Պուտինը նման հայտարարությամբ է հանդես եկել Կրեմլում պետական պարգևներ շնորհելու ժամանակ: Միջոցառմանը մասնակցել է նաև Սյուզան Լերմանը, ով նախաձեռնում է ԱՄՆ-ում կրթական ծրագրեր: