|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոն մարդկանց հոսքը չի դադարում: Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատներից բացի, զինվորական պանթեոն էին այցելել բազմաթիվ զինվորականներ, ուսանողներ, դպրոցականներ: Նրանք եկել էին հարգանքի և երախտագիտության տուրք մատուցելու հակառակորդի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ զոհված հերոսների հիշատակին:
Եռաբլուր էին այցելել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, ԶՈւ բարձրաստիճան սպաներ:
Եռաբլուրում են հուղարկավորված ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողներից 9-ը՝ Սասուն Մկրտչյանը, Արմենակ Ուրֆանյանը, Հայկ Թորոյանը, Բենիամին Եղոյանը, Հրաչյա Մուրադյանը, Ռոբերտ Աբաջյանը, Ադամ Սահակյանը, Գրիգոր Հարությունյանը, Բագրատ Ալեքսանյանը:
Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարի մոտ պատվո պահակ էին կանգնել նրա անվան` Երևանի անվան թիվ 147 հիմնական դպրոցի աշակերտները, ովքեր կրում էին Աբաջյանի նկարով կրծքանշաններ:
Ի դեպ, այս տարի Եռաբլուր այցելած մարդկանց թիվն անհամեմատ շատ էր, քան նախորդ տարի: Սա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ նախորդ տարի այս օրը Հայաստանում խորհրդարանական ընտրություններ էին:
Մանրամասները դիտեք Yerkir.am-ի տեսանյութում: