Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սարգիս Զեյթլյանը ծնվել է 1930 թվականին՝ Մուսա լեռան Խըտըր Պեկ գյուղում: Մուսալեռցիների՝ Լիբանան վերաբնակեցումից հետո նա հաճախել է Այնճարի ազգային «Յառաջ» նախակրթարանը, այնուհետև Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան և «Նշան Փալանճեան» ճեմարանի հայագիտության բաժին. այդ տարիներին ճեմարանաի տնօրինությունն էին ստանձնում Լևոն Շանթն ու Սիմոն Վրացյանը:
1954 թվականին Զեյթլյանին հրավիրում են Կահիրե՝ որպես «Յուսաբեր» օրաթերթի խմբագիր Վահան Նավասարդյանի օգնական: Այդ ժամանակ նա պաշտոնավարում է նաև ազգային «Գալուստյան» վարժարանում՝ դասավանդելով հայագիտական նյութեր:
1958-ին Զեյթլյանը նշանակվում է «Յուսաբեր»ի խմբագիր՝ մինչև 1962 թվականը, երբ ընտանիքի հետ վերադառնում է Լիբանան և նշանակվում «Ազդակ» թերթի խմբագիր:
ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Ազդակ շաբաթօրյակ-Դրոշակ»-ի հիմնադրումից հետո նա պաշտոնավարում է որպես օգնական խմբագիր: 1978-ից նշանակվում է խմբագրապետ և շարունակում իր աշխատանքը մինչև իր առևանգումը՝ 1985 թվականի մարտի 28-ը:
1985 թվականի մարտի 28-ի առավոտյան Զոքաք-Պլաթի շրջանում՝ «Նշան Փալանճյան» ճեմարանի ճանապարհին, հակադաշնակցական դավադիր ուժերը առևանգում են Զեյթլյանին, ապա ավելի ուշ՝ անմարդկային կերպով սպանում նրան:
Զեյթլյանի մահից հետո ՀՅԴ Բյուրոյի կողմից հրատարակվել է ծավալուն հատոր, որտեղ ամփոփվում է Սարգիս Զեյթլյանի կողմից գրի առնված հոդվածներն ու խմբագրականները: