կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-22 14:48
Տնտեսական

Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը կավարտվի 2017-ին

Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը կավարտվի 2017-ին

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է նախագահի ներկայացրած` ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրված` Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի կառուցման ֆինասնավորման համար Եվրասիական բանկի կողմից վարկի տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Հիմնական զեկուցող` տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանին հարց ուղղեց ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը` ե՞րբ է ավարտվելու Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի շինարարությունը, ե՞րբ է սկսվելու Գյումրի-Բավրա հատվածինը, և, առհասարակ, երբ կավարտվի «Հյուսիս-հարավ» ծրագիրը:

Փոխնախարարը պատասխանեց, որ Աշտարակի հատվածի 40 կմ հատվածում ավարտված են բետոնապատման աշխատանքները, շարունակվում են լուսավորման, ազդանշանային տարրերի տեղադրման աշխատանքները, որպեսզի տարեվերջին այդ հատվածը հանձնվի շահագործման: Իրականացվում են թեստավորման աշատանքներ, որոնք հնարավորություն կտան խոսելու աշխատանքների որակի մասին: Ինչ վերաբերում է Աշտարակ-Թալին հատվածին, ապա իրականացվում են հողային նախապատրաստական աշխատանքներ, ծրագրված ժամկետների հետ կապված խնդիրներ են առաջացել` հողօտարման գործընթացի հետ կապված, ինչը նախարարությունից կախված չէ: Հիմա շինհրապարակը հանձնված է շինարարին, 2017-ին է նախատեսված այդ հատվածի ավարտը:

Փոխնախարարը նշեց, որ Թալինից Գյումրի հատվածի համար կհայտարարվի երկու մրցույթ, աշխատանքները կսկսվեն 2016-ից: Նա նաև ասաց, որ Գյումրի-Բավրա հատվածը վատ վիճակում էր, և նախարարությունը չի ցանկացել խոշոր ներդրումային միջոցներով այդ հատվածը նորոգել, սակայն միջոցներ են ներդրված, և կունենանք անցանելի ու նորմալ որակի ճանապարհ Գյումրի-Բավրա հատվածում: