Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փետրվարի 27-ին` ժամը 04:17-ին, ահազանգ է ստացվել, որ Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Ford» մակնիշի 55 AM 755 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մ) և շրջվել՝ հայտնվելով դաշտամիջյան հատվածում. ուղևոր՝ 1949 թ. ծնված Ջ. Գ.-ը տեղում մահացել է:
1975 թ. ծնված Ա. Գ.-ը, ուղևորներ՝ 1981 թ. ծնված Լ. Կ.-ը, 1976 թ. ծնված Ս. Ֆ.-ը և 1970 թ. ծնված Գ. Գ.-ը տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Աշտարակի ԲԿ-ից «Արմենիա» ՀԲԿ տեղափոխված «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Ֆ.-ը ժամը 08:00-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածներին և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ըստ shamshyan.com-ի՝ դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդն ու ուղևորները մեկնում էին ինչ-որ գյուղ, որտեղ գտնվում էր նրանց ազգական աղջիկը, ում առևանգել էին:
ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ` վթարի պատճառներն ու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: