Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի հումորային բլից-հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
-Ամանորին, Ամանորի գիշերը շա՞տ խմեցիք:
-Չափավոր:
-Քանի՞ բաժակից եք հարբում:
-Չեմ հարբում:
-Ի՞նչն է օգնում դուրս գալ խումարից:
-Սպասը:
-Ամենաուրախ, ամենահիշվող Նոր տարին:
-Առաջնեկիս ծնված տարին:
-Իսկ ամենատխուրը:
-Հորս մահվան տարին (մայրս ողջ էր դեռ):
-Ամենաթանկ ամանորյա նվերը (գումարի առումով), որ ստացել եք:
-Կարծում եմ` դեռ պետք է ստանամ:
-Ամենաօրիգինալ նվերը:
-Երեխաներիս նվիրած փողկապն ու թաշկինակը:
-Տոնը ստացված է, երբ...
-Ուրախ են սեղանի շուրջ նստած բոլորը:
-Առանց ինչի՞ չեք պատկերացնում Ամանորի սեղանը:
-Առանց հյուրի (ժպտում է)…Առանց պասուց տոլմայի:
-Ձեր հանդիպած ամենատպավորիչ Ձյունանուշը:
-Դեռ չեմ հանդիպել:
-Ձմեռ պապն առանց Ձյունանուշի, ինչպես …
-Խաշն առանց սխտորի:
-Ձմեռ պապ լինելու բախտին երբեւէ արժանացե՞լ եք:
- Դեռ ոչ:
-Զոքանչի համար ի՞նչ գնեցիք:
-Գաղտնիք է:
-Ամանորյա գնումներից հետո, մինչեւ հաջորդ աշխատավարձը, գրպանում գումար մնա՞ց:
-Կարծես, այո:
-Հետևեցի՞ք, թե ով որքան կերավ Ձեր՝ Նոր տարվա սեղանից:
- Իհարկե,անշուշտ (ժպտում է):
-Ամանորի սեղան գցելու գործում Ձեր բաժինը:
- Դնում եմ խմիչքը:
-Եղա՞ն մարդիկ, որ մտքում հաշվեցին Ձեր ամանորյա սեղանի արժեքը:
- Պետք է իրենցից ճշտել:
-Միջինը քանի՞ բոնբոներկա եք նվիրում հյուր գնալիս:
- 77:
- Ձեզ նվեր բերված բոնբոներկան քանի՞ անգամ եք ուրիշին նվեր տարել:
- Երևի 86-ը:
-Ինչպե՞ս կարելի է ապրել մարդավարի, եթե յուրաքանչյուր տարի որևէ կենդանու տարի է:
-Մարդավարի:
-Ոչխարից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
- Բազում գառներ:
Եվ վերջում` պարոն Վարդապետյանի նամակը` ուղղված Ձմեռ պապիկին:
Ավանդական ազգիս երազ
Իմ հայրենիքը տային,
Կարսից մինչև Վասպուրական
Մինչև Տարոն ու Կարին: