|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանի պաշտոնանկությանը:
«Պարոն Օսիկյանն իր աշխատած տարիների ընթացքում համակարգում բազմաթիվ նորամուծություններ է արել, ունեցել է շատ լուրջ ձեռքբերումներ, բայց, ինչպես և ցանկացած աշխատող մարդ, ունեցել է իր թերությունները»,- ասաց նա:
Լրագրողների հարցին, թե կոնկրետ ի՞նչ թերություններ ուներ Օսիկյանը, նախարարը պատասխանեց, որ օրինակներով չի խոսի: «Չկա այդպիսի մարդ, ով անթերի աշխատի, այդ թվում` ես և դուք»,- նշեց նա և հավելեց. «Ընդամենը երբեմն խնդիր ես դնում` փոխել անձին, որպեսզի նորովի մոտենան հարցին: Նույնը վերաբերում է ցանկացած պաշտոնատար անձի: Անձինք պետք է պարբերաբար փոխեն իրենց աշխատավայրը»:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Օսիկյանն ազատվել էր Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում փոխարինել է արդարադատության գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը: