կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-12 13:30
Հասարակություն

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են, որ քրեական գործով որպես մեղավոր մատնանշվի Նիկոլ Փաշինյանը. փաստաբան

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են, որ քրեական գործով որպես մեղավոր մատնանշվի Նիկոլ Փաշինյանը. փաստաբան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեում են։

«Ծնողները ճանաչվել են որպես տուժողի իրավահաջորդ և հարցաքննվում են» ,- լրագրողների հետ զրույցում ասաց նրանց ներկայացուցիչ փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանն ասաց, որ արդեն իսկ հարուցված քրեական գործին միանում են բոլոր միջնորդությունները, բոլոր բողոքները։

«Զինվորական քննչական գլխավոր վարչությունում ծնողները ճանաչվում են որպես տուժողի իրավահաջորդ և հարցաքննվում են։ Տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին որոշմամբ խիստ ընդհանրական իրավական գնահատական է տրված արարքներին, մասնավորապես հանցագործություն կատարած ենթադրյալ անձանց, հստակ անուններ նշված չեն, նշված է, որ մի խումբ պաշտոնատար անձինք կատարել են այնպիսի գործողություններ, որոնք ազդել են բանակի մարտունակության վրա։ Տուժողների բոլոր իրավահաջորդները առարկում են հիշյալ որոշյալ նկարագրական մասի դեմ և, անխտիր բոլոր ծնողները որոշման դեմ առարկելով, նշել են, որ իրենց պահանջն, ըստ էության, բավարարված չէ, քանի որ միակ պատասխանատուն և միակ մեղավորն իրենց որդիների զոհվելու համար Նիկոլ Փաշինյանն է, որի մասին հետևություններին իրենք հանգել են վարչապետի՝ ապրիլի 13-ի հայտարարությունից հետո» , - ասաց Վահան Հովհաննիսյանը։

Նա հայտարարեց, թե ծնողները պահանջում են, որպեսզի տուժողի իրավահաջորդ ճանաչելու որոշման մեջ որպես հիշյալ գործողությունների մեղավոր մատնանշվի Նիկոլ Փաշինյանը։